«Շահումով խաղերի ոլորտում իսկապես ունենք մտահոգիչ իրավիճակ , քանի որ շահումով խաղերը վերաբերվում են ՀՀ յուրաքանչյուր մարդու, ով դրա մեջ ներքաշվում է»,-ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մասնավորեցնելով․ « Եթե նայենք մարդու իրավունքների տեսանկյունից, կյանքի իրավունքից մինչև ցանկացած այլ իրավունք, այս հարցի հետ առնչվում է։ Իհարկե, նախագծի նպատակը դրա տարածումը որոշակիորեն սահամնափակելնէ , մյուս կողմից ստացվում է՝ ոլորտում հնարավոր մտահոգություն արտահայտածները՝ հեռուստաընկերության , ռադիոյի կամ նման կազմակերպությունների մտահոգություններն են, որոնք, բնականաբար, տնտեսական գործունեություն են իրականացնում և դրանից հարկեր են վճարում և այլն։ Մյուս տեսանկյունից ունենք վատի և շատ վատի միջև շահերի բախում, կարծում եմ այն ճանապարհը , որը որ ընտրվել է, հենց դա է ավելի լավ ճանապարհը։ Մենք ունենք իրավիճակ , որ, ենթադրենք, բոլոր այն մարդիկ, որոնց գույքի վրա կալանք է դրված վարկ չեն կարա վերցնեն, բայց կալանք դրած գույքի պայմաններում շահումով խաղերի մեջ կարան ներգրավվեն»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը