18 01 2022

Միակ երեք տարիները, երբ Հայաստանն ունեցել է միգրացիոն դրական տեղաշարժ, 2004-2006 թվականներն են․ Արծվիկ Մինասյան



« Սահմանափակելիս հիմնական իրավունքներն ու ազատությունները օրենքները  պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ,ծավալը լինեն բավարար չափով։ Այն հիմնավորումները կամ այն ձևակերպումները  որ կա , կարծում եմվերանայման կարիք ունի և այս առումով պետք է համապատասխանի։ Երկրորդ՝ հիմնական իրավունքների և ազատութունների սահմանափակման՝ Սահմանադրության 76 հոդվածը , որով նախատեսվում է նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում, այս իրավունքների սահմանափակման դեպքերն անգամ՝ դատական պաշտպանության իրավունքը մտում է բացառիկ իրավունքների մեջ և նույնիսկ այս պայմաններում ենթակա չէ սահմանափակման։ Եվ վերջին հաշվով Սահմանադարության հիմնարար սկզբունքներից մեկը՝  ցանկացած պետական մարմնի կողմից և ՏԻՄ-ի առաջնահերթությունը հիմնական  մարդու իրավունքն է։ Հետևաբար այդ տեսակետից արդեն սկզբունքները կան և ձևակերպումը պետք է համահունչ լինի սահմանադրական այս կարգավորումներին, հակառակ դեպքում ձեր  նախաձեռնությունը կարող է իսկապես Սահմանադրության հետ  կապված խնդիրներ ունենալ»,-այս մասին ԱԺ  ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  դիմելով խորհրդարանական մեծամասնությանը։

«Ինչ վերաբերվում է ժողովրդագրությանը  կարող եմ փաստել մեկ կարևոր հանգամանք․  ցավոք  ՀՀ անկախության առաջին օրվանից սկսած մինչ առ այսօր, միակ 3 տարիները , երբ Հայաստանն ունեցել է դրական միգրացիա , դրական տեղաշարժ եղել է 2004-2006 թթ․-ը»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ