Հինգշաբթի երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում. վերելակի խցիկի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել
Նախնական տվյալներով՝ երկու մարդ է մահացել, իսկ վերելակն ընկել է վերանորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով:
Աղբյուրի տվյալներով՝ մահացել են վերելակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են: Վերելակը նախատեսված է եղել աշխատակազմի համար, հյուրանոցի բնակիչները դրանից չեն օգտվել: Վերելակի վերանորոգումն իրականացվելիս է եղել 7-րդ հարկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը