Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացմամբ եւ կոչ է անում՝ զերծ մնալ ուժային մեթոդներից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Սրացումից խուսափելու հիմնական միջոցը նա համարում է սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը ՝ դրա հետագա սահմանազատմամբ, որում Ռուսաստանը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել: Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը տեղի է ունեցել հունվարի 11-ին. ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի, օգտագործվել են հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը