Դիրքերի կահավորումը նաև զինծառայողների իրավունքի հարց է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրում են բոլոր հարցերը, իրականացնում են մոնիթորինգային այցեր։
«Մեծածավալ տեղեկանք եմ ներկայացրել Պաշտպանության նախարարություն, համապատասխան այլ մարմիններ, որտեղ վերհանել են ոչ միայն դիրքերի կահավորման հետ կապված հարցեր, այլ նաև հարցեր, որոնք վերաբերում են բարոյահոգեբանական վիճակին, հաղթահարման ուղղություններին ու լուծումներին», - ասաց Թաթոյանը։ Նա նշեց, թե ճիշտ չէ հրապարակային ներկայացնել, թե ինչ վիճակում են դիրքերը, բայց դա ամենօրյա ուշադրության ներքո է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը