11 01 2022

100 զինծառայողով մեր սահմանին իրավիճակ չի փոխվի. Սարգսյան



Հայ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու պատճառով մեր երկրի սահմաններն անպաշտպան չեն դառնա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին ռիսկային չէ՞ զորախումբ ուղարկելը մեկ այլ երկիր, երբ քո իսկ սահմաններին իրավիճակը լարված է, փոխնախարարն ասեց․

«Ռիսկային խնդիր չկա, որովհետև այդ 100 զինծառայողի բացակայությունն այն թվաքականը չէ, որ ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առնչությամբ»,–ասաց Սարգսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ