Ղազախստանում ստեղծված իրավիճակը կայունացնելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հունվարի 6-ին ուղարկվել են Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Այս իրողությանը որքանո՞վ է տեղեկացված հայ հանրությունը և ի՞նչ կարծիք ունի Yerevan.Today-ը փորձեց պարզել՝ անցկացնելով հարցախույզ մայրաքաղաքում։
Ստորև ներկայացնում ենք կարծիքներ քաղաքացիներից․
«Հայաստանը պետք է քիթը չխոթել ոչ մի տեղ, իր ներքին հարցերով զբաղվեր, նոր ինչ-որ մեկին օգնել, մեկը լինի մեզ օգնի»։
«Մեր մասնակցությունը սխալ է, թեկուզ այն բանի համար, որ Նազարբաևը շնորհավորել է Ալիևին 44-օրյա պատերազմում հաղթանակի համար։ Դրան գումարած մեր սահմաններում մարդ չունենք, որ պահեն և մենք այդքանից հետո 100 հոգի մարդ ենք ուղարկում Ղազախստան։ Ես ղազախների դեմ բան չունեմ, բայց ինչո՞ւ պետք է հայ զինվորը գնա, արյուն թափի ղազախի համար, էլ չեմ ասում միգուցե զոհվի, կյանքը տա, երբ որ մեր սահմանները բաց են, թշնամին համարյա Երևան է մտել»։
«Մեր երկրի շահերից չի բխում Ղազախստան զորք ուղարկելը, ուղղակի մենք փոքր երկիր ենք, փորձում ենք օգնել։ Կարծում եմ՝ մյուս երկրների համար սա օրինակ կլինի»։
«Մեզ շատ արհամարհական են վերաբերվել պատերազմի ժամանակ, պետք է մերոնք իրենց մի քիչ ծանրացնեին»։
«Եթե ադրբեջանամետ բոլոր երկրների հետ հարաբերությունները խզենք, կմնանք միայնակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը