13 09 2022

Մեր անվտանգության երաշխավորը եղել է ու կա մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինվորը․ Արամ Վարդևանյան

Մեր  անվտանգության երաշխավորը եղել է ու կա մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինվորը․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․

Թե նախկինում և թե ներկայումս մեր հենարանը, անվտանգության երաշխավորը եղել է ու կա մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինվորը: Հազարավոր Հերոսներ իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք մշտապես խոնարհվել, երախտապարտ լինել նման Հերոսների Ծնողներին:

2020 թվականի սեպտեմեբերի 27-ից սկիզբ առած ադրբեջանական ագրեսիան, միջազգային հանցավոր վարքագիծը փաստացի չի դադարում: Վերածվել է դասական տևող հանցանքի: Հերթական ադրբեջանական հանցավոր ագրեսիա, ծանր իրավիճակ: Բնական է միջազգային հանրության համաչափ ու թիրախային արձագանքի բացակայությունը խթանում է ադրբեջանական հանցավոր վարքագծին: Միջազգային իրավական հիմնարար բոլոր փաստաթղթերը անտեսող ու կոպիտ խախտող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անպատիժ մնալը ծաղր է հենց միջազգային հանրության նկատմամբ:

Բնական է օրվա իշխանություններ խաղաղություն մուրալու փոխարեն իրապես սպառնալիքները չեզոքացնելու վրա կենտրոնանալու դեպքում, իրավիճակը այլ կլիներ: Մեկ տարի պերմանենտ օրվա իշխանությունները խոսում են իբր խաղաղությունից, բայց բերում են հակառակը, բայց երբեք ու երբեք չեն մտածում հրաժարական տալու մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ