05 01 2022

Նայում եմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ու նախանձում եմ ղազախ ժողովրդի թասիբին․ Հայկ Աթոյան

Նայում եմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ու նախանձում եմ ղազախ ժողովրդի թասիբին․ Հայկ Աթոյան

Հայկ Աթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նայում եմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ու նախանձում եմ ղազախ ժողովրդի թասիբին, արժանապատվությանն ու ինքնասիրությանը.

Հասկանում ե՞ք, այս մարդիկ՝ ընդամենը գազի թանկացման դեմ դուրս են եկել պայքարի, հասել են կառավարության հրաժարականին.
Իսկ ի՞նչ ենք անում մենք, իսկ ու՞ր է հայի թասիբը.
Մեր երկրի կառավարությունը՝ հանձնել է Արցախը, տվել է 5000 զոհ, երկրում՝ համատարած թանկացումներ են՝ կոմունալից-սնունդ, բենզինից-գազ, որոշ սննդային և տնտեսական ապրանքներ՝ թանկացել են 150-200%-ով, ու լուռ ենք, մինչև ե՞րբ ենք հանդուրժելու, միչև ե՞րբ ենք կուլ տալու, մեր ժողովրդի համբերության բաժակը չափ ունի՞, թե՞ ծակվել է...
Ղազախները՝ իրենց սիրում են, հարգում են:
 
Մեր հայրենակիցները՝ կորցրել են սեփական անձի հանդեպ հարգանքը, սեփական երկրի հանդեպ սերը...
Արթնանալ է պետք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ