28 10 2023

Ղազախստանի հանքավայրերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Ղազախստանի հանքավայրերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Կարագանդայի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, այս մասին թելեգրամյան էջում հայտնում է РИА Новости-ն։ Հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ 18 հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ղազախստանի նախագահը կարգադրել է դադարեցնել համագործակցությունը Arcelor Mittal Temirtau-ի հետ։ Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը մեթան գազի պայթյունն է եղել։ Հարուցվել է քրգործ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ