Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այս օրերին ամենօրյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Հանրապետության հրապարակում, թատրոնների ու համերգային կազմակերպությունների հարակից տարածքներում: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են սիգ ձկնատեսակի վաճառքի հայտնաբերման, առգրավման և վաճառքի արգելման միջոցառումներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը