27 08 2020

ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա



Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները օգոստոսի 26-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

 

Արդյունքում, 11 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Կազմվել է ընդհանուր 95 արձանագրություն։ Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ