07 02 2022

Պետությունն ի՞նչ միջոցներ է ծախսում տեսչական ստուգայցերի համար․ Աղվան Վարդանյանը՝ Ասոյանին



Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյանկի ղեկավար Արթուր Ասոյանն, այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ, հայտարարեց, որ 2021 թվականի ընթացքում  77 հազար 596 ստուգայց են իրականացրել , որն օրվա միջին թվով կազմում է, շուրջ, 310 ստուգայց։  Նրա խոսքով, այդ ստուգայցերի արդյունքում, վարչական պատասխանատվության ենթարկելու՝  4607 դեպք են արձանագրել։  

Արձագանքելով Արթուր Ասոյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տարակուսանք հայտնեց ստուգայցերի քանակի և մեծ թվով տույժ-տուգանքների հետ կապված։

«Պետությունն ի՞նչ միջոցներ է ծախսում այդ ստուգայցերի համար, որքանո՞վ է արդարացված այդ այցերի ծախսը»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ