29 12 2021

Բանակում չծառայած, կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով․ Ոսկան Սարգսյան

Բանակում չծառայած, կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բանակում չծառայած, 2020թ․ պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ կավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։

Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել ՀՀ զինված ուժերում։ 2020թ․ Արցախում պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից, կամավորագրվելու կոչից հետո Հայկ Ղալումյանի կոչով կամավորներից ստեղծվեց «Իջևան» կամավորական ջոկատը, որը մի քանի օր Տավուշի մարզի անտառներում պարապմունքներ անցկացնելուց հետո ոչ Արցախ մեկնեց, ոչ էլ՝ Տավուշի մարզի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները պետական բյուջեից աշխատավարձեր ստացան 3 ամսվա համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ