24 12 2021

Թևան Պողոսյանը նախագահի խորհրդականը չէ, բայց հանդիպումներին մասնակցում է

Թևան Պողոսյանը նախագահի խորհրդականը չէ, բայց հանդիպումներին մասնակցում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում երևում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Թևան Պողոսյան։

Ուշագրավ է այն, որ դեռևս դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թևան Պողոսյանն այլևս նախագահի խորհրդական չէ, ավելին՝ վերջին անգամ հանդիպել է նախագահին ապրիլ ամսին։

Yereva.Today-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ իրեն նախագահի կողմից հրավեր է եղել մասնակցելու հանդիպմանը և ինքը չի մերժել։

«Ես պաշտոն չունեմ, պարզապես որպես Թևան Պողոսյան եմ մասնակցել։ Այդ հանդիպմանը լսել եմ, ինչ-որ չափով խորհուրդներ տալ, նույն իմաստով։ Հիշեցնեմ, որ ես նախագահի խորհրդական եմ եղել հասրակական հիմունքներով»,-ասաց Պողոսյանը։

Նախկին խորհրդականը վստահեցնում է, որ միշտ պատրաստ է խորհուրդներով օգնելու նախագահին, եթե Արցախին է հարցը վերաբերվում։ «Արցախի հարցի հետ կապված եթե անհրաժեշտություն լինի, համարելու եմ՝ իմ պարտքն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ