02 09 2023

Հայրենիքի յուրաքանչյուր միլիմետր չի կարող մի հոգի տնօրինել, դա պետք է մենք որոշենք. Թևան Պողոսյան



Այս հրապրակի անվտանգությունը սկսվում է Ակնայից, եթե բոլորը դա գիտակցեին, մենք ստիպված չէին լինի հիշեցնել Ավյի խոսքերը՝ կորցնելով Արցախը մենք շրջելու ենք Հայաստանի պատմության վերջին էջը: Այս մասին Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց հանրային գործիչ Թևան Պողոսյանը:

«Արցախը այսօր միայն արցախցու խնդիրը չէ, Արցախը այսօր 10 միլիոն հայի խնդիրն է, բոլոր այն բաժանարար երևույթները, որ փորձում են մեզ բաժանել ղարաբաղցու, երևանցու, գյումրեցու, սին են: Չկա այլևս «ցի», կա հայ, կա հայրենիք, այդ հայրենիքի ցանկացած միլիմետր չի կարող մի հոգի տնօրինի, դա պետք է մենք որոշենք, մենք պետք է պատրաստ լինենք դրա համար պայքարի:

Ես հուսով եմ, որ մեր պայքարը կբերի այն արդյունքը, ինչ եղավ 1988-ին, մենք կգիտակցենք մեր միասնության ուժը, այլևս չենք բաժանի պայքարը անհատների, պայքարը բոլորինս է»,-ասաց նա:

Թևան Պողոսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ