Եկեք Արցախի ներկայացուցչություն, ձեր տանն Արցախի նկար դրեք, մեքենաների վրա Արցախի դրոշ կպցրեք, որտեղ էլ լինեք։ Նման խորհուրդ է տալիս հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը, որը նախկինում խորհուրդ էր տալիս վեր կենալ ու գնալ Արցախ։
«Պետք է երազանքը վառ պահել ու կյանքի կոչել։ Ես հավատում եմ, որ մի օր էլի գնալու ենք, աշխարհում անհնար բան չկա, եթե ունես երազանք, այն կյանքի կոչելու համար կգտնեք ճարն ու հնարը, ռեսուրսը։ Կա ձևավորված երազանք, պետք է թոթափել վախերն ու սպասել այն ժամանակին, երբ կհասկանանք՝ եկել է մեր երազանքը կյանքի կոչելու»,-ասաց նա։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Արցախ վերադարձը կարող է վտանգել Հայաստանի պետական շահը, Պողոսյանը նկատեց.
«Ես կարդում եմ իշխանության ձևավորած փաստաթուղթը, գրած է՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, արցախահայության իրավունքների պաշտպանություն։ Սա էլ հենց պետական շահն է, այլ հարց է, որ իշխանությունը վախից կամ չգիտեմ ինչից դրդված սպասարկում է ադրբեջանա-թուրքական շահը, ոչ թե պետական շահը, որի նպատակը իրենց իշխանությունը պահելն է։ Ես ինչո՞ւ պետք է դրան հավատամ, ինչո՞ւ պետք է այն լուրջ ընդունեմ։ Հիմա դուք ինձ ասում եք, մեկնաբանեք Ալիևի խոսքը։ Ալիևը կարո՞ղ է պրոհայկական խոսք ասել։ Իսկ ոչ պրոհայկական իշխանությունը կարա՞ պրոհայկական խոսք ասի։ Դա ասում են, որ իրենց իշխանությունը մեկ օր ավելի պահեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը