Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մոտ 1000 դպրոցականի, որոնք ապրում են սահմանագծի մոտակայքում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը մանրամասնել է, որ երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք, ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա և նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից շուրջ 8000 երեխայի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը