21 12 2021

Հերթական ապտակը Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանից․ past.am

Հերթական ապտակը Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանից․ past.am

past.am-ը գրում է․

Տևական ժամանակ է՝ լուրեր են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ազատվել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանից։ Ըստ այդ լուրերի՝ աստիճանազրկված, հետո վերականգնված գեներալ Վաղարշակ Հարությունյանին է Փաշինյանը փորձում նշանակել Ռուսաստանում դեսպան։

Վաղարշակ Հարությունյանը, սակայն, ռուսների սրտով չէ, և Ռուսաստանը հասկացրեց դա։ Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական ոչ պրոֆեսիոնալ կադրին խցկել դիվանագիտության ոլորտ, Ռուսաստանը «ձիով քայլ» է անում՝ ՌԴ նախագահի հրամանագրով Վարդան Տողանյանին պարգևատրելով Բարեկամության շքանշանով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան դիվանագիտական կորպուսում  համոզմունք կա, որ խնդիրը ոչ այնքան Վարդան Տողանյանի անձն է, որքան Նիկոլ Փաշինյանի հերթական անհեռանկար քայլը։ Դեռ դեսպանին գործից չազատած՝ ռուսները չեն հապաղում իրենց վերաբերմունքը ցույց տալ՝ ըստ էության, երևի թե, հասկացնելով սխալը։ Դիվանագետների կարծքիով, սա հերթական ապտակն է, որով Ռուսաստանը բան է ուզում հասկացնել դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու Նիկոլ Փաշինյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ