28 09 2020

ԼՂ-ից հումանիտար միջանցքների անհրաժեշտություն չկա․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԼՂ-ից հումանիտար միջանցքների անհրաժեշտություն չկա․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հերքել է տվյալներն այն մասին, թե Երևանը Լեռնային Ղարաբաղից հումանիտար միջանցքների կազմակերպում է մշակում։ Նրա խոսքով՝ այդպիսի քայլերի անհրաժեշտություն չկա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում տալով դեսպանին, հաղորդել էին, որ Հայաստանը ԼՂ բնակիչների տարհանման և հումանիտար միջանցքների պլան է մշակում։

«Գործընկերները սխալ են ներկայացրել․ ես հայտնել եմ, որ քանի որ ռմբակոծում են, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ 1992 թվականից ի վեր առաջին անգամ, ապա օդային տագնապների ժամանակ մարդիկ պետք է գտնվեն նկուղներում և ապաստարաններում։ Եվ մենք մշակում ենք տարբերակներ և սցենարներ, թե ինչպես այդ ռմբակոծումների ժամանակ նրանց տանենք ապաստարաններ, իսկ հետո վերադարձնենք մարդկանց հետ իրենց տներ»,- ասել է դեսպանը։

 «Բնակչությանը տարհանելու մասին, իհարկե, խոսք չի գնացել։ Հումանիտար միջանցքների անհրաժեշտություն չկա, մենք ԼՂ հետ սահման ունենք, այն գործում է, մարդիկ նորմալ գնում գալիս են, առևտրաշրջանառություն է ընթանում և այլն»,- նշել է դիվանագետը։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ