28 09 2020

Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երևանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ: Այդ մասին  РИА Новости-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Ոչ, նման ծրագրեր մեր կառավարության օրակարգում չկան»,- ասել է Տողանյանը՝ պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք Երևանն օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ վաղ առավոտյան հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով:  Ներկայումս ինտենսիվ մարտերը շարունակվում են: Հակառակորդն ունի հարյուրավոր կորուստներ: Հայկական կողմը, ցավոք, կորուստներից նույնպես չի խուսափել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ