Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական եւ դիվանագիտական խողովակներով ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Այս մասին ТАСС-ին հայտնել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Օպերատիվ գծով խորհրդակցություններ են ընթանում (սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ)՝ ռազմական, այլ գերատեսչությունների գծով, դիվանագիտական ուղիներով», - ասել է դեսպանը:
Նա նաև հայտնել է, որ Հայաստանը դեռ պաշտոնական գրավոր հարցում չի ուղարկել Ռուսաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը