Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը РБК-ի հետ զրույցում նշել է ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչման պայմանները:
«Ադրբեջանական և թուրքական ռազմական կազմավորումները որքան մոտենան Ղարաբաղի սահմանին, այնքան մոտ կլինի Երևանի կողմից Արցախի ճանաչման պահը»,- նշել է նա՝ հավելելով, որ ներկայումս Ղարաբաղում կռվում են ադրբեջանական բանակը, Սիրիայից ժամանած վարձկանները և թուրք ռազմական խորհրդականները: «Լեռնային Ղարաբաղի բանակը կռվում է ռազմաճակատի այս կողմում», - ավելացրել է նա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը