16 12 2021

Գիտե՞ք, թե ինչ է կատարվում այն համայնքներում, որտեղ չի հաղթել ձեր թեկնածուն․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականին



«Տիկին Ստեփանյան, Էստեղ ժողովրդավարությունից եք խոսում, դուք մամուլ կարդո՞ւմ եք, հեռուստացույց նայո՞ւմ եք, գիտե՞ք, թե ինչ է կատարվում այն համայնքներում, որտեղ չի հաղթել ձեր թեկնածուն: Ավագանու  նիստից 2 օր առաջ ձերբակալվում է Վանաձորի քաղաքապետը: Գիտեք ի՞նչ է կատարվում Վարդենիսում, Թալինում, մինչ այդ՝ Սյունիքում ինչ է տեղի ունեցել, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Ես զարմանում եմ, որ դուք, Վահագն Ալեքսանյանը ոգևորված թվեր եք մատնացույց անում, թե 50. 2 տոկոս ենք հավաքել ՏԻՄ ընտրություններում: Դուք չեք հաղթել, հաղթել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր ձեր ցուցակներով առաջադրվել են», -նման գնահատական հնչեցրեց ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ականին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ