11 12 2021

Երեկ զոհված 19-ամյա Վահե Մանասերյանը Երևանից էր․ 2 ամսից զորացրվելու էր

Երեկ զոհված 19-ամյա Վահե Մանասերյանը Երևանից էր․ 2 ամսից զորացրվելու էր

News.am-ը գրում է․ Երեկ ՀՀ արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով զոհված Վահե Մանասերյանը Երեւանից էր, , ունի իրենից մեծ երկու քույր: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից մեկը:

19-ամյա Վահեն 2020 թվականի փետրվարին էր զորակոչվել եւ 2 ամիս էր մնացել նրա զորացրվելուն: 

Վահեն սովորում էր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` լողի բաժնում։

Վահեի դասղեկը` 70-ամյա Լիդա Վարդանյանը, Վահեին հիշում է  որպես խելացի, հանգիստ, բարի, աշխատասեր աշակերտ:

«Ինչի պիտի Վահեի նման երեխաները այսօր զոհվեին, անտերուդուս վիճակ է: Այսքան տարի մեր պապերը պահել են այս հողը, հայրենիքը, ու հիմա զգում ես, որ ամեն ինչը գնում է մեր ոտքերի տակից: Վահեն խելոք, սուսուփուս, կազմակերպված երեխա էր, 2 քույր ուներ, ինքը երրորդն էր տան, միակ որդին»,- հուզված ասաց տիկին Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ