10 12 2021

Ամերիաբանկ. Բիզնես վարկեր` աննախադեպ պայմաններով. առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման

Ամերիաբանկ. Բիզնես վարկեր` աննախադեպ պայմաններով. առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման

10 դեկտեմբերի, 2021   Ամերիաբանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ` հնարավորություն ընձեռելով բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման

Առաջարկը նախատեսված է մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, և տոկոսներ չեն կուտակվելու: 

Վարկի գումարի 5% վերադարձ ձեր բիզնես վարկը Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում 

Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ`ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Գրավադրման համար կատարվող բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:

Տեղեկացնենք, որ հատուկ առաջարկը գործում է մինչև 31.03.2022թ. ներառյալ: Վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն:

Նոր բիզնես վարկի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ