09 12 2021

Արծվիկ Մինասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ դատական նիստ․ Ուղիղ



Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

Հայցվորները մասնավորապես համարում են, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թ-ի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնի հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված՝ Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ