ԱԺ-ը քննարկում է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցողն իր խոսքում նշեց , որ ներկայիս սահմանված կարգի համաձայն ՊՈԱԿ-ի ղեկավարի կամ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել ՀՀ այն գործունակ քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։ Կառավարության ներկայացուցչի խոսքով 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ասվածը սահմանափակում է՝ այդ պաշոնին հավակնող անձանց շրջանակը, ուստի առաջարկվում է ավելի պարզեցնել ղեկավարի պաշտոնում նշանակվելու կարգը և ընդլայնել շրջանակը։
Հարցն ուղղելով հիմնական զեկուցողին «Հայաստան « խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց ․
«Առաջին մասով մենք փաստացի նխատեսում ենք ավելի պարզեցված ընթացակարգ՝ ՊՈԱԿ-ի ղեկավար-պաշտոն նշանակվելու համար։ Թե ինչի համար ենք պարզեցնում դրա հիմնավորումն այդքան էլ պարզ չէ։ Այսինքն այսօրվա դրությամբ ունենք ավելի խիստ պահանջներ, թե՝ ով կարող է լինել ՊՈԱԿ-ի ղեկավար, մինչդեռ ներկայացված կարգավորմամբ այն պարզեցվում է։ Մյուս հարցադրումը․ ՊՈԱԿ-Ի գույքերի վերաբերյալ կարգավորումը ինչպե՞ս է օրգանիկ ձևով փոխկապակցվում մյուս հարցի հետ, գործ ունենք միմյանցից լրիվ տարբեր հարցերի հետ»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ այս նախագիծը եկել է կառավարության որոշումից հետո , կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի հունիսին , նախագիծը եկել է հիմա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը