Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 17.00-ի դրությամբ՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ, կազմել է 33,8տոկոս (քվեարկել է 1 մլն. 112 հազար 396-ից 3760003 քաղաքացի): Այդ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Երկրի երրորդ քաղաքում այդ ժամին քվեարկել է 29,01տոկոսը (26744-ը 91182-ից): հենց այդտեղ համամասնական համակարգով, այսինքն՝ ըստ կուսակցությունների, Ավագանու ընտրություններն ացկացվում են արդեն երկրորդ անգամ: Մնացած 35 խոշորացված համայքներում, որոնք հիմնականում համապատասխանում են խորհրդային տարիներին գոյություն ունեցող շրջաններին, համամասնական համակարգով ընտրություններն անցկացվում են առաջին անգամ: Նրանք կընտրեն ՏԻՄ նոր ղեկավարներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը