30 03 2022

Կհիշե՞ք մի դեպք, որ լինի ՏԻՄ ընտրություն, բայց թույլ չտան, որ քաղաքապետ ընտրվի․ Վարդևանյանը՝ Մուկուչյանին



Դուք ձեր երկարամյա գործունեության ընթացքում կհիշե՞ք մի դեպք, որ ՏԻՄ ընտրություն տեղի ունենան, բայց այնպես, ինչպես Վարդենիսում, թույլ չտան, որ ընտրվի քաղաքապետ, ոստիկանական ուժեր գան և նախկին քաղաքապետն էլ ասի, որ այդ ամեն ինչն ինքն է կազմակերպել։ Հիշո՞ւմ եք մի դեպք, որ Վանաձորի օրինակով, քաղաքապետ ընտրվի, բայց ընտրվելուց հետո ձերբակալվի և մինչ օրս էլ չազատվի բանտից և ավագանու գործողությունը պարալիազացվի։ Կհիշեէ մի դեպք, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցի ՀՀ պաշտպանության նախարարը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«ԿԸՀ-ն այն միակ պետական մարմինն էր, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից, մանդատների բաշխումից հետո արձանագրել էր՝ պատգամավորի թեկնածուի և արդեն մանդատ ստացած պատգամավորի կարգավիճակները նույն են: Այն ասել էր դատախազությանը, վերջինս էլ երևի չէր նկատել, և ամիսներ անց ՍԴ-ն այդ ամենն արձանագրեց»,- նշեց Վարդևանյանը։

Ի պատասխան Մուկուչյանը նշեց, որ իրենց գործառույթն ավարտվում է, երբ տրամադրվում է մանդատ և դրանից հետո ՏԻՄ գործընթացներին ներգրավելու գործառույթ չունեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ