03 12 2021

Աբովյանում ՔՊ կազմակերպած ՏԻՄ ընտրությունների երթին մասնակցում են այլ մարզերի բնակիչներ. Aysor.am



Aysor.am-ը գրում է․ Աբովյանում ՔՊ կազմակերպած ՏԻՄ ընտրությունների երթին մասնակցում են այլ մարզերի բնակիչներ։  «Այսօր Աբովյանում ՔՊ-ն ՏԻՄ ընտրությունների շրջանակում երթ է կազմակերպել, կից ներկայացված տեսանյութերու,մ և լուսանկարում երևում է, թե ինչպես են երթին մասնակցելու համար Աբովյան եկել Շրջակա միջավայրի նախարարության բալանսի վրա գտնվող SS պետհամարանիշներով «Պիկապներ»»: Այդ մասին էլ գրել էր ֆեյսբուքի իր էջում քաղաքացի Արման Հովակիմյանը։

Իսկ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասել է, որ որևէ պետական կառույցի կողմից նախընտրական ակցիային մասնակցելու պարտադրանքը բացառվում է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ