Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Սյուզաննա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լսեցի Լոռու մարզպետ Ա.Խաչատրյանի մեկնաբանությունները ներկայացված Սիվիլնեթի լրագրողին իմ աշխատանքից ազատման վերաբերյալ։ Նշեմ, որ երբևիցե Ա.Խաչատրյանի հետ չեմ ունեցել աշխատանքային քննարկում, ուստի չէի կարող իր կողմից ստանալ բանավոր նկատողություն։
Ինչ վերաբերվում է մարզպետի այն պնդմանը, թե ես նշանակվել եմ իր կողմից, ապա նշեմ, որ պոլիկլինիկայի տնօրենը նշանակվում է ըստ մշակված ընթացակարգի ելնելով մրցույթի արդյունքներից։ Մրցույթի վերջին՝ երրորդ փուլը, մասնակիցներից հաղթահարել եմ միայն ես ստանալով հանձնաժողովի բոլոր յոթ անդամների հավանությունը, ուստի մարզպետը տեխնիկապես չէր կարող նշանակել այլ թեկնածուի, քանզի մրցույթի բոլոր փուլերը հաղթահարել էի միայն ես։
Ինձ համար նաև անհասկանալի է` ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում մարզպետը ինձ վատ մենեջեր բնութագրելիս, երբ իմ տնօրենի պաշտոնին մոտ մեկ տարի գտնվելու ընթացքում մարզպետարանի կողմից գեթ մեկ անգամ չեմ ստացել որևիցե գրավոր նկատողություն կամ զգուշացում:
Հ. Գ. նյութը տեղադրում եմ մեկնաբանությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը