22 06 2023

Լոռու մարզն ունի կադաստրի վկայական. վարչապետն ասել է այն, ինչ որ ասել է. Լոռու մարզպետ



Լոռու մարզն ունի կադաստրի վկայական, մարզն ունի 3795 ք/կմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

«Լոռու մարզն ունի կադաստրի վկայական։ Դուք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը լսեք։ Ես չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, վարչապետն ասել է այն, ինչ որ ասել է։ Նպատակահարմար չեմ գտնում իր խոսքերը մեկնաբանել։ Եթե ձեզ հետաքրքրի, կարող ենք միասին այցելել սահմանային հատվածներ, ցույց կտամ՝ որն է մերը, որը՝ Վրաստանինը»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ