29 10 2022

Հավատում եմ, որ խաղաղություն կլինի, որովհետև անվերապահորեն վստահում եմ մեր վարչապետին. Լոռու մարզպետ



Խաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունեմ, բայց ժողովուրդ ջան, էդ հարցերն ինձ չեն ուղղված լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

«Այդ հարցերն ինձ չի ուղղված, որովհետև ես պատասխանատու չեմ կոնկրետ այդ հարցի համար, դրա համար կա ԱԳՆ: Կան բաներ, որ չի կարելի հրապարակային խոսել, որովհետև ձեր հարցերի հասցեատերը ես չեմ:

Միանշանակ հավատում եմ, որ խաղաղություն լինելու է, անվերապահորեն վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳՆ-ին»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ