pastinfo.am-ը գրում է
Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհը զավթած ադրբեջանցիները ոչ միայն մաքսակետ են տեղադրել, այլ նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան բացել։ Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը պատմել է, որ ճանապարհի այդ հատվածում տեղադրված բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով։ Դրա վրա տեղադրված են երեք վառելիքային բաքեր, վաճառվելու է ԱԻ-95 պրեմիում, ԱԻ-92 և դիզելային վառելիք։
«Դրանով մենք պայմաններ ենք ստեղծել բոլոր տեսակի ավտոմեքենաների վառելիքի ապահովման համար», - Trend-ի հետ զրույցում տեղեկացրել է Ահմեդովը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը