01 03 2022

Արդյո՞ք Հայաստանում կա ադրբեջանական ծագման բենզին․ Արծվիկ Մինասյանը՝ Գեղամ Գևորգյանին



«Արդյո՞ք  Հայստանում  բենզինի և դիզվառելիքի շուկայում կա ադրբեջանական ծագման բենզին,  արդյո՞ք Հայաստանում դիզվառելիքի և բենզինի շուկայում գործող կազմակերպությունները, ուղղակի կամ անուղղակի,  կապված են ադրբեջանական կազմակերպությունների հետ, և արդյո՞ք բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական «SOCAR» ընկերության դերակատարումը կա»,-նման հարցադրումներով «Հայաստան» խմբակցության քարտուղար  Արծվիկ Մինասյնանը դիմեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։

Պատասխանելով պատգամավորին, Գևորգյանը նշեց․

 «Ինչպես հասկանում եմ՝ այդ խոսակցություններները մեր վերջին թույլ տված գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ: Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության հետ, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են: Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում որևէ այլ երկրի ծագման բենզին չկա»,-ասաց Գևորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ