26 11 2021

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում

Երևան քաղաքի կենտրոնական ճանապարհահատվածներում թեթև մարդատար ավտոմոբիլների կայանատեղերի ավելացման նպատակով 2021 թ. նոյեմբերի 27-ին Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից Թումանյան փողոց երթևեկության ուղղության ճանապարհահատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանությունից   հայտնում են, որ այդ փոփոխության արդյունքում նշված ճանապարհահատվածում չի արգելվի տրանսպորտային միջոցների կայանումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ, մեկ շարքով տեղակայման ձևով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ