Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը