21 06 2024

9 ժամով Մաշտոցի պողոտայի թունելը փակ կլինի

9 ժամով Մաշտոցի պողոտայի թունելը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ն, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու է Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։

Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ն՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ն՝ հակառակ ուղղությամբ։ Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը դադարեցվելու է: 

Հունիսի 22-ին նշված ժամերին ներքաղաքային երթուղիների աշխատանքը կկազմակերպվի, համապատասխանաբար, Մաշտոցի պողոտա – Սբ Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով և հակառակ ուղղությամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ