23 11 2021

Խուճապը պոզով-պոչո՞վ է լինում, այս իշխանության անգործությունից ենք խուճապի մեջ. Արա Զոհրաբյան



Հարգելի դասախոսներ, գիտակից քաղաքացի եք, եթե վախից ելնելով այս կարևոր պահին հետ քաշվեք և չգաք տեր կանգնեք մեր երկրին, հետո կարող է ուշ լինել: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթից առաջ:

«Մենք պահանջում ենք իշխանություններից զինել առաջնագիծը: Մենք չենք տեսնում մոբիլիզացիա, աշխարհազորին զինելու որեւէ գործընթաց: Մենք հիմա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին չենք խոսում, որովհետև երբ ազգը այս գաղափարի շուրջ հավաքվեց, այն մարդիկ, որոնք ապազգային գիծ են տանում, դուրս են թռչելու»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ