17 11 2021

Ադրբեջանում շարունակում են դատել հայ գերիներին

Ադրբեջանում շարունակում են դատել հայ գերիներին

Ադրբեջանում շարունակվում է դատական ֆարսը հայ գերիների հանդեպ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ ահաբեկչության մեջ մեղադրվող Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նախաքննությունը։

Քրեական գործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։ Գործը հանձնվել է դատավոր Էլմիրա Ռուստամովայի վարույթ։

Հայաստանի երկու քաղաքացիները մեղադրվում են Ադրբեջանի Քր.օր. 214.3 հոդվածով (ահաբեկչություն՝ կատարված հրազենի եւ առարկաների կիրառմամբ, որոնք օգտագործվում են որպես զենք), տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ