16 11 2021

Ադրբեջանը կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ․ Aysor.am

Ադրբեջանը կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ․ Aysor.am

Ադրբեջանը կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը:

«Այս պահին ուժեղ կրակոցներ չկան, բայց ունեցել ենք կրակոցներ, Սոթքի ոսկու հանքի աշխատողներին իջեցրել ենք ներքև, բայց ադրբեջանցիների կողմից շատ մեծ կուտակումներ կան», - ասաց նա:

Հակոբ Ավետյանը նշեց, որ արդեն երկու ժամ է` հանքը դադարեցրել է աշխատանքը, որովհետև կրակոցները հենց այդ հատվածում են եղել:

«Կուտակումներն արդեն վտանգ են ներկայացնում: Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ է լինելու, հուսանք` լավ կլինի, բայց դե, կուտակումները լավ բան չեն հուշում», - նշեց գյուղապետը:

Նա ասաց, թե կրակոցներ եղել են նաև Նորաբակի հատվածում, իսկ կուտակումներ Գեղարքունիքի սահմանային ամբողջ հատվածում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ