ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջերս հայտարարել էի, որ «Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարանները երբեք չեն եղել»։ Այս պնդումը վերաբերում է առհասարակ իրավապահներին: Այս պնդման հերքման դեպքում այսօր հարուցված կլիներ քրեական գործ առնվազն Հայաստանի տարածքների ապօրինի փոփոխման վերաբերյալ: Այս պնդման հերքման դեպքում Գորիսի փոխքաղաքապետը՝ Մենուա Հովսեփյանը չէր կալանավորվի հենց այսօր, հենց այն օրը, երբ Սյունիքի մարզի ճակատագիրը որոշում են Ադրբեջանից ու կոնկրետ գործողություններ ձեռնարկում:
Հենց այս պնդման հերքման դեպքում՝ դատախազությունը հենց իր նախաձեռնությամբ արդեն հայտարարություն տարածած կլիներ Արարատի մարզում (հղումը մեկնաբանություններում) այս իշխանությունների կողմից ընտրողների կամքի վրա ուղղակի միջամտելու, հերթական անգամ վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը