Այսօր ամոթի, խայտառակության օր է, Ադրբեջանն ի՞նչ է անում, մենք ինչ ենք անում: Այս մասին Եռաբլուրում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը: Լիդա Առուշանյանը մտահոգություններ ունի, որ այս իշխանության մնալու դեպքում կկորցենենք նաև Սյունիքը: Նշենք, որ Դավիթ Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ: Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը