Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձ չկա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450 դեպք:
Նշենք, որ երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերում էին մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10 հազար դրամի չափով։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը