03 11 2021

Որևէ մեկին թույլ չեմ տալու , որ ինքնակայանա ՀՀ ՄԻՊ-ի հաշվին․ Արման Թաթոյան



ՄԻՊ Արման Թաթոյանին ուղղված՝ Yerevan.Today-ի այն հարցին, ըստ որի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ ադրբեջանցիների ոտնձգություններից տուժող ՀՀ քաղաքացիները, սահմանային գյուղերի բակիչներն ապավինում են  միայն  ՄԻՊ-ին, իրենց անվտանգության խնդիրների լուծումը պայմանավորում են ՄԻՊ աշխատակզմի և Արման Թաթոյանի գործունեությամբ,  նման իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունները ,պատկերավոր ասած, ձեռները լվացել  ու մի կողմ են քաշվել, արդյո՞ք դա  դժվարություն չի ստեղծում ՄԻՊ աշխատանքների  համար։  Զերծ մնալով հարցին քաղաքական տեսանկյունից պատասխանելուց,  Արման Թաթոյանն այնուամենայնիվ  նշեց․

«Մարդու իրավունքի պաշտպանի աշխատանքը միշտ բարդ է  է եղել , այս կառույցը պայքարով կայացած կառույց է , մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում․ ես  որևէ մեկին թույլ չեմ տալու , որ փորձի կայանա  ՀՀ ՄԻՊ-ի հաշվին։  Մարդու իրավունքների պաշտպան եմ, որպեսզի  նաև բարդություններ հաղթահարելով աշխատեմ , ես հպարտությամբ եմ կատարում  իմ աշխատանքը՝  մեր պրոֆեսիոնալ  անձնակազմի, հայրենասեր մարդկանց հետ միասին թիմով  և  մեր գիծը տանելու ենք մինչև վերջ»,-ասաց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ