«ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով , որը պետք է ուսումնասիրի Հայաստան հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած 100 մլն դոլարից ավելի գումարը , կարծում եմ , որ այդ գործարքի մեջ կան բազում իրավական խնդիրներ և կասկած չունեմ որ իշխանափոխությունից անմիջապես հետո հենց այս գործարքի հետ կապված կլինեն ձերբակալումներ»,- այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը։
Նրա խոսքով մի իշխանություն, որը գլխից գործ կարելով փորձում է վարկաբեկել հիմնադրամը , այսօր մեղադրում է ընդդիմությանը՝ հիմնադրամը վարկաբեկելու համար;
«Զավեշտ է, այն ինչ արել է այս իշխանությունը Հայաստան հիմնադրամի գլխին հիմա փորձում են բարդել ընդդիմության վրա , ընդդիմությունն իրականության մեջ փորձում է փրկել հիմնադրամը ։ Կար որոշում հիմնադրամում իրականացնել հոգաբարձուների խորհրդի նիստ , որը մի քանի օր առաջ առցանց եղանակով պետք է տեղի ունենար , սակայն նիստից ընդամենը մեկ թե երկու օր առաջ հոգաբարձուներին ուղարկվում է գրություն, որով նիստը փոխվում է նոյեմբերի վերջին և որոշում է կայացվում՝ նիստը անել ոչ թե առցանց, այլ՝ ուղիղ, կենդանի եղանակով, գաղափարը «Գրանդ քենդդի փղիկի»՝ ՀՀ նախագահինն է, իբրև թե չլինի տեղեկատվական արտահոսք»,-ասաց Արա Վարդանյանը ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը