«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացրել է հարաբերությունները Հայաստանի դաշնակիցների հետ և շարժվում է թուրքական թեզերով»,- ոստիկանության շենքից դուրս գալիս լրագրողներին ասաց Անդրանիկ Թևանյանը՝ կոչ անելով շարունակել պայքարը՝ իշխանություններից ազատվելու համար։
«Կա երկու ճանապարհ՝ ցնցումներով և առանց ցնցումների։ Մենք ուզում ենք առանց ցնցումների ճանապարհը, որ մեր քաղաքացիները չտուժեն, և երկրին վաս չլինի։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ցնցումների ճանապարհը, մեղավորությունն իրենն է։ Այս կամ այն կերպ իքը հեռացվելու է, դա որևէ կասկած չի հարուցում, երկրորդ կարծիք չկա։ Խնդիրն այն է, որ մարդիկ բորբոքված են և կտրուկ գործողություններ աելով՝ նաև ծայրահեղ բաներ նկատի ունեն։ Ուղղակի կա պատասխանատվության պահ․ եթե պատասխանատու ես, ուրեմն ուզում ես, որ փոփոխությունները լինեն առանց ցնցումների»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ նա բերման էր ենթարկվել բուհերի մոտ ակցիա անելու ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը