01 11 2021

Արդյո՞ք Ազգային գվարդիան ներգրավվելու է պետական սահմանների պաշտպանությանը․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ փոխոստիկանապետին



«Արդյո՞ք  Ազգային գվարդիան ներգրավվելու է պետական սահմանների պաշտպանությանը»,- խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ,  դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։  

Այնուհետև արձագանքելով փոխոստիկանապետին, պատգամավորն ասաց․

« Հույս ունեմ, որ արդյունքում դուք չեք գա այն եզրակացության, որ Ազգային գվարդիան պետք է օգտագործվի միայն երկրի ներսում ծառայություն իրականացնելու համար, մանավանդ հաշվի առնելով այն, որ Հայաստանի և  Ադրբեջանի միջև շփման գիծը 44-օրյա պատերազմից հետո էապես ընդլայնվել է»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ