29 10 2021

2019 թվականի երկրոդ կեսին է Ադրբեջանում որոշում կայացվել պատերազմ սկսելու․ փորձագետ



«Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում, հարցն ուղղելով  համաժողովի բանախոս, «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանին,  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց․

«Ասացիք, որ 2018 թվականին  Ադրբեջանը չուներ որոշում, դրա համնար չսկսվեց պատերազմը , բայց երկու տարիների ընթացքում այդ որոշումն հասունացավ , ըստ էության 2020 թվականի հուլիսին, որ Տավուշի մարզում  մարտեր եղան,  կարող էին դառնալ  լայնամաշտաբ պատերազմի իրական սկիզբ,  Ինչո՞ւ  այդ մարտերը չվերածվեցին լայնամաշտաբ պատերազմի»,-հարցադրեց քաղաքագետը։

Ի պատասխան Կարեն Վրթանեսյանը նշեց, որ դեռևս 2019 թվականի երկրոդ կեսին է Ադրբեջանում որոշում կայացվել պատերազմ սկսելու ․

« Ունեցել են պլան Թուրքիայի հետ և այդ պլանով շարժվել են, հուլիսյան իրադարձություններն այդ պլանից դուրս էին, ենթադրում եմ որ լիարժեք պատրաստ չէին պատերազմի»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ